Աշխարհ

03.09.2016 12:04


ՀՖՖ. Հենրիխ Մխիթարյանի բժշկական հետազոտության արդյունքները հուսադրող չեն

ՀՖՖ. Հենրիխ Մխիթարյանի բժշկական հետազոտության արդյունքները հուսադրող չեն

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ցավոք, արդյունքները հուսադրող չեն եղել: Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում կայանալիք ԱԱ 2018 թ. ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը