Աշխարհ

03.09.2016 11:35


Քարիմովին հրաժեշտ տալու համար 17 երկրի պատվիրակություն է ժամանել Սամարղանդ (տեսանյութ)

Քարիմովին հրաժեշտ տալու համար 17 երկրի պատվիրակություն է ժամանել Սամարղանդ (տեսանյութ)

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին հրաժեշտ տալու համար 17 երկրի պատվիրակություն է ժամանել Սամարղանդ։

«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ ժամանածների թվում են Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի նախագահները, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետերը, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ուկրաինայի փոխվարչապետերը, Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Աղբյուրը նշում է՝ ռուսական պատվիրակությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ղեկավարում է այդ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Ավելի վաղ, Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինը չի մասնակցի հուղարկավորության արարողությանը։

«Չի գնա օրակարգի պատճառով. չի կարող ելույթ չունենալ լիագումար նիստում։ Այստեղից Սամարղանդ թռչելու համար ավելի քան 7 ժամ է հարկավոր. դա ֆիզիկապես անհնար է»,–նշել էր Պեսկովը։

Վաղ առավոտից Ուզբեկստանի հազարավոր քաղաքացիներ են հասել Սամարղանդ՝ ուղեկցելու սգո թափորը։

Հիշեցնենք՝ երկրում եռօրյա սուգ է հայտարարված. պետական դրոշները խոնարհված են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը