Կարծիք

03.09.2016 11:30


Անհեռատես «loser»

Անհեռատես «loser»
2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ 2 հայտարարություն ստորագրեցին, որոնցից մեկում, իբր, Հայաստանը ցանկություն է հայտնում միանալու Մաքսային միությանը: Միմյանց լրացնող մյուս հայտարարության տեքստում ղարաբաղյան հակամարտության խնդրի հետ կապված, մասնավորապես, նշվում էր. «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:
Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և փոխգործակցության կատարելագործման հարցում»:
Այս թղթերը ստորագրելուց ընդամենը 3 տարի հետո Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, «տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը», ի հեճուկս Սարգսյանի ու Պուտինի ստորագրած թղթերի, խաթարվեց, իսկ Հայաստանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից 800 հեկտար կորցրեց:

Այն մարդիկ, ովքեր Մաքսային միությանը միանալու խայտառակ որոշումն արդարացնում էին, իբր, Արցախի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, արդյոք չեն պատրաստվո՞ւմ հրապարակներում գլխիկոր ներողություն խնդրել և ընդմիշտ հեռանալ քաղաքական ասպարեզից՝ անհեռատես «loser» լինելու հիմնավորմամբ: Իշխանության ներսից ինչ-որ մարդիկ չեն պատրաստվո՞ւմ Սերժ Սարգսյանից պատասխանատվություն պահանջել անհեռատես ու չկշռադատված քայլեր անելու ու երկիրն արկածախնդրության մեջ ներքաշելու համար:
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը