Քաղաքական

02.09.2016 15:55


Գերմանիայի կառավարությունը հետ չի կանգնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևից

Գերմանիայի կառավարությունը հետ չի կանգնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևից

«Գերմանական Բունդեսթագն իրավունք ու հնարավորություն ունի արտահայտել իր տեսակետը ցանկացած թեմայի շուրջ, երբ դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունն աջակցում ու պաշտպանում է գերմանական խորհրդարանի այդ ինքնիշխան իրավունքը»- DW–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայբերտը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե երկրի կառավարությունը Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու դիմաց պատրաստ է զիջումներ անել Անկարային ու հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևից:

«Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,–շեշտել է Զայբերտը։

Վերջինի խոսքով՝ կառավարությունն իշխանության մեկ այլ մարմնի գործերին միջամտելու ու նրա գործողությունները որևէ կերպ գնահատելու լիազորություններ չունի:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակն էլ հայտնել է, որ արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերն անձամբ է աջակցել բանաձևին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը