Կարծիք

02.09.2016 15:13


Դեռ ինչքա՞ն պետք է սա հանդուրժենք (տեսանյութ)

Դեռ ինչքա՞ն պետք է սա հանդուրժենք (տեսանյութ)

Զզվելի է ուղղակի: Հաճախ ենք ասում, թե ինչ վնաս է հասցրել Սերժ Սարգսյանի կառավարումը մեր երկրին, թվեր ենք ներկայացնում, տեսնում ենք արտաքին քաղաքականության ձախողումները՝ իրենց բացասական հետևանքներով: Բայց հաճախ մոռանում ենք, որ այդ ձախողումների ու վնասի հետևում հարյուր հազարավոր խեղված ճակատագրեր են: Նայում եմ այս տեսանյութը, այդ փոքրիկին ու մտածում՝ դեռ ինչքա՞ն պետք է սա հանդուրժենք: Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանն այս փոքրիկից, ի՞նչ է ուզում մեզանից: Հիվանդագին ինքնասիրությունը բավարարելու, ինքնահաստատվելու համար ինչքան մարդ է դժբախտացրել: Հիմա էլ այս երեխային է դժբախտացնում՝ ցույց տալու համար, որ «իր դեմը խաղ չկա», որ ինչ կուզի՝ կանի:

Այս ընտանիքը Սարի թաղում է ապրում. բոլորս էլ տեսել ենք՝ ինչպիսի վայրագության էր դիմել ոստիկանությունը Սարի թաղում, և այս փոքրիկի հոր միակ մեղավորությունն այն էր, որ փորձել է պաշտպանել իր ընտանիքը, որ «Սարգսյա՛ն, ագբար» գոռալով՝ Լևոն Երանոսյանի եղբայրն իր տուն էլ նռնակ չնետի ու չվնասի իր երեխային: Նա արել է այն, ինչ կանի յուրաքանչյուր հայ տղամարդ և հիմա պետք է «պատասխան տա» դրա համար:

Լավ, ինչի՞ եք ուզում հասնեք: Որ սաղս թքենք գնա՞նք այս երկրից: Դուք էլ մնաք ձեզ գովերգող մի խումբ անհայրենիք վարձկանների հետ ու «ջան ասեք, ջան լսեք»: Բա այդ ժամանակ ո՞վ է վճարելու ձեր «կայֆերի» համար: Սթափվելու կոչ այլևս չեմ անի. անօգուտ է: Հասարակությո՛ւնը պետք է սթափվի և վերջ դնի ձեր հանցագործություններին: Իսկ դրա համար ունենք երկու ճանապարհ: Մեկի մասին երկար տարիներ է՝ խոսում են Հայաստանում դեռ գործող առողջ քաղաքական ուժերը՝ առաջարկելով ձեզ անարյուն հեռանալ: Մյուսն էլ ցույց տվեցին «Սասնա ծռերը»: Առաջին տարբերակի համար վերջնաժամկետը, թերևս, գալիք խորհրդարանական ընտրություններն են: Դա լինելու է իշխանությունների համար այն «չվերադարձի կետը», որից հետո զարգացումներն անկանխատեսելի են լինելու:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը