Լրահոս

17.12.2009 09:58

Բացվել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում բացվել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամը` հետեւյալ հաշվեհամարով`

220318000829-000 (դրամային):

ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկից կարող են մուծումներ կատարել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնադրամի վերը բերված հաշվեհամարին:

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, ֆիզիկական անձինք կարող են մուծում կատարել մինչեւ 50 հազար դրամ չափով, իսկ իրավաբանական անձինք' մինչեւ 150 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։