Քաղաքական

02.09.2016 14:48


Քննիչը՝ 6-ամյա աղջկան. «Մեղքս չես գալիս» (տեսանյութ)

Քննիչը՝ 6-ամյա աղջկան. «Մեղքս չես գալիս» (տեսանյութ)

6 տարեկան այս գեղեցկուհու աչքերն արդեն տեսել են հարազատ եղբոր մահն ու հոր ձերբակալությունը: Եղբայրը՝ 8-ամյա Էրիկը, երկու տարի առաջ մահացել է Սոչի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ։ Այս մասին հայտնում է Ա1+–ը։

Առաջին դասարան գնալուց մի քանի օր առաջ Անուշիկն ընկած է եղել քննչական կոմիտեի դռները, որպեսզի տեսնի Սարի թաղի գործով ձերբակալված հորը` Էդուարդ Զեյթունյանին եւ նրան իր պարանոցի շղթան նվիրի. «Հանեցի ցեպը, ասեցի՝ պապա՝ ան, չթողեցին: Հետո լացեցի»:

Դատարանում, երբ կալանավորում էին հորը, մեղադրանքը հիմնավորող հայ քննիչն այս աղջնակի արցունքները տեսնելուց հետո սառնասրտորեն ասել է. «Էդ սառոչկով մարդն ասեց՝ մեղքս չես գալիս»:

Մանրամասները՝ Ա1+–ում։

Այս խորագրի վերջին նյութերը