Պեսկովը խուսափել է Պուտինի՝ Քարիմովի թաղմանը ներկա լինելու մասին հարցի պատասխանից
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ կմեկնի՞ արդյոք ՌԴ առաջնորդն Ուզբեկստան՝ ներկա գտնվելու Իսլամ Քարիմովի հուղարկավորությանը, եթե վերջինի մահվան մասին հաղորդագրությունը հաստատվի։
«Ես անընդունելի եմ համարում եթե–ով խոսելը»,–ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Reuters»–ըհաղորդել էր Քարիմովի մահվան մասին՝ դիվանագիտական 3 աղբյուրի հղումով։
Սեպտեմբերի 1–ին էլ տեղեկատվություն էր տարածվել Քարիմովի հնարավոր հուղարկավորությանը Սամարքանդում պատրաստվելու մասին։
Այնուհանդերձ, ուզբեկ առաջնորդի մահվան մասին լուրը դեռևս չի հաստատվում Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրներով։
Պեսկովը խուսափել է Պուտինի՝ Քարիմովի թաղմանը ներկա լինելու մասին հարցի պատասխանից
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ կմեկնի՞ արդյոք ՌԴ առաջնորդն Ուզբեկստան՝ ներկա գտնվելու Իսլամ Քարիմովի հուղարկավորությանը, եթե վերջինի մահվան մասին հաղորդագրությունը հաստատվի։
«Ես անընդունելի եմ համարում եթե–ով խոսելը»,–ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Reuters»–ը հաղորդել էր Քարիմովի մահվան մասին՝ դիվանագիտական 3 աղբյուրի հղումով։

7or.am