Կառավարությունը որոշում է ընդունել փոփոխություն կատարել ՏԻՄ–ի մասին նախագծում
Սեպտեմբերի 2–ին կայացած Կառավարության նիստի ընթացքում որոշվել է փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին որոշման նախագծում:
–Այս փոփոխությունները բխում են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությունից, համաձայն որի 3000 և ավելի բնակիչություն ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն,–ընդգծել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։
Բոլոր բնակավայրերում սահմանվելու է նաև վարչական ներկայացուցչի հաստիքի առկայություն, ինչպես նաև վարչական ներկայացուցչի կողմից ընձեռվելու է համայնքի ավագանու նիստի մասնակցության և օրակարգում հարց ներկայացնելու հնարավորություն:
Մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում, Սահմանադրության համապատասխանեցման դեպքում, լինելու է լիազորությունների ապակենտրոնացում։
Հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպումն ու կառավարումը հանձնվելու է 25.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներին: Բժշկական ամբուլատորիաները ամբողջությամբ անցնելու են համայնքային ենթակայության տակ: 5000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվելու է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք:

7or.am