Քաղաքական

02.09.2016 11:49


Նյու Յորքում համանախագահները կհանդիպեն Նալբանդյանի և Մամեդյարովի հետ

Նյու Յորքում համանախագահները կհանդիպեն Նալբանդյանի և Մամեդյարովի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են սեպտեմբերին Նյու Յորքում, որտեղ կայանալու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը, հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին APA գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահներն ակտիվորեն շարունակում են քննարկումները և ծրագրում են այս ամսվա ընթացքում Նյու Յորքում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ»,-նշել է նա՝ միաժամանակ հույս հայտնելով, որ համանախագահները հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը