Huffington Post. «Հայաստանի կառավարության դեմ քահանայի բողոքը խախտել է ներդաշնակությունը հավատացյալների հետ»
«Huffington Post»-ն անդրադարձել է անցած շաբաթ Ամստերդամում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց անցկացված ցույցի ժամանակ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի արտահայտած դժգոհությանն ու դրա հետևանքներին: Հեղինակը դժգոհության այս արտահայտումը անվանում է եկեղեցու և կառավարության միջև տարաձայնության հազվագյուտ դրսևորում:
Ցույցի նպատակն էր Հայաստանի իշխանություններին ներկայացնել տեղի համայնքի դժգոհմունքը «Սասնա ծռեր» խմբի անդամների ձերբակալության վերաբերյալ: Տեր Արմենը ցույցի ժամանակ ասել էր, որ ոստիկանական գունդը գրաված անձինք հերոսներ են, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմում, այլ նաև ներկայիս կառավարության դեմ պայքարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Տեր Արմենն այնուհետև իր դժգոհությունն է արտահայտել Հայաստանի կառավարության հանդեպ օգոստոսի 26-ին Բելգիա այցի ժամանակ: Նա ասել է. «Ինչպե՞ս կարող ենք պատժել մարդասպաններին, ովքեր Սփյուռքի տրամադրած գումարով սահմանը պաշտպանելու համար զենք գնելու փոխարեն դա օգտագործում են մեր դիմաց»:
Հեղինակի խոսքերով՝ քահանան, հավանաբար, նկատի ուներ, որ Հայաստանի կառավարությունը զենք է կիրառել «Սասնա ծռերի» նկատմամբ և խլացնող նռնակներ նետել ցուցարարների ուղղությամբ:
Արտահայտելով իր դժգոհմունքը զինյալներին «ահաբեկիչներ» կոչելու Կառավարության որոշման հանդեպ՝ նա հավելել է. «Եթե նրանք այս մարդկանց ահաբեկիչ են անվանում, ապա մենք բոլորս ահաբեկիչներ ենք»:
Այս ամենին եկեղեցին պատասխանել է Տեր Արմեն քահանա Մելքոնյանին Հայ առաքելական եկեղեցու Մաստրիխտի հոգևոր հովվի պաշտոնից կարգազուրկ անելով:
Հեղինակի կարծիքով այս իրադարձություններում գլխավոր հարցն այն է՝ արդյոք Տեր Արմենի բողոքը եզակի իրավիճա՞կ է, թե՞ նշան, որ մյուս քահանաները նույնպես կբարձրաձայնեն Կառավարության դեմ:
Ըստ հեղինակի՝ ոստիկանական գունդը գրաված խմբի բարձրացրած քաղաքական իրարանցումից հետո ամենավերջին բանը, որ Հայաստանի կառավարությունն ուզում է, եկեղեցու և Կառավարության միջև տարաձայնություններն են:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»