Ուրեմն, դուրս եմ գալիս տնից, պետք է գնամ համալսարան, որ առաջին կուրսեցիների առաջ ողջույնի ելույթ ունենամ։ Ուշանում եմ, քանի որ ինձ անհրաժեշտ համարի երթուղին չի կանգնում կանգառում և շարունակում իր երթևեկությունը։ Ստիպված նստում եմ տաքսի, որի վարորդը մի արտակարգ մարդ է, սպա, անցել է Աֆղանստանը և Արցախյան պատերազմը (ցույց է տալիս վկայականը):
–Ուսանո՞ղ ես, - հարցնում է։ –Դասախոս և ասպիրանտ, - ասում եմ ես։ –Բա ո՞ր ֆակուլտետում ես դասավանդում, - հարցնում է։ –Քաղաքագիտության, - պատասխանում եմ ես։ –Քաղաքագե՞տ ես մասնագիտությամբ, - ոգևորված հարցնում է նա, և գովալով՝ ինչ բարդ մասնագիտություն եմ ընտրել ու դեռ մի հատ էլ դասավանդում եմ, ասում է․ –Բա ի՞նչ է լինելու մեր երկիրը, աղջի՛կ ջան։ –Եթե գործող իշխանությունները մնան իրենց աթոռներին, ապա ոչ մի լավ բան չի սպասվում, - համառորեն պատասխանում եմ ես։ Եվ այստեղ ես կպա մարդու ամենացավոտ տեղին, ինչպես նկատեցի մեր հետագա խոսակցությունից։ Պարզվում է՝ մարդը պատերազմներով է անցել, ծանր օրեր է տեսել։ –Իսկ էսօր ի՞նչ եմ անում։ Ես՝ օֆիցեր մարդ, ով անգամ կյանքն էր պատրաստ զոհել հանուն հայրենիքի, այսօր ստիպված տաքսի եմ քշում, որ կարողանամ իմ ու ընտանիքիս գլուխը պահել։ Ու դեռ լավ է, որ ռուսական թոշակ եմ ստանում, ինձ հերիքում է, բա ստեղի թոշակառունե՞րը, ովքեր 30-40 հազար են ստանում, բա այդ մարդի՞կ ինչ անեն։ Անկուշտնե՛ր, սենց երկիր, որի բնակչությունը հազիվ 2 մլն է, դա էլ չեն կարող պահել։ Լափում են, լափում, չափ ու սահման չկա։ Էս հողը, որը կարելի էր դրախտ սարքել, ինչի են վերածել։ Բա սենց կարելի՞ է։ Ասա՛, Սե՛րժ, բա դու մա՞րդ ես։ Բա սենց կարելի՞ է։ Բա չափ ու սահման չտեսնե՞ս։
Դո՛ւք եք մեր հույսը, աղջի՛կ ջան, երիտասարդնե՛րդ, մենք արդեն ծեր ենք, հին մտածելակերպ ունենք, բայց դուք եք մեր ապագան՝ նոր մոտեցումներով, նոր հայացքներով։ Ես մեր երիտասարդների հետ հույս չէի կապում, բայց էն, ինչ տեսա ապրիլյան պատերազմի ժամանակ, նորից հույս արթնացրեց ինձ մեջ, հասկացա, որ դեռ ապագա ունի մեր երկիրը։ Բա սենց երիտասարդության հետ էսպե՞ս վարվի իշխանությունը։ Բա մա՞րդ են սրանք։
Ինձ էն օրն ասում են՝ արի դու էլ հանրապետական դառի, քեզ պաշտոն կտանք, էսենց կապրես։ Ասեցի՝ թքած ունեմ ձեր վրա. եթե անգամ միլիոններ առաջարկեք, չեմ գա։ Ուզում եք, որ ե՞ս էլ էս երկիրը քանդեմ։ Երազում կտեսնեք։ Ես ավելի լավ է՝ օր ու գիշեր աշխատեմ, բայց քրտինքովս փողը վաստակեմ, այլ ոչ թե թալանով, ինչպես դուք եք անում։ Էէէէէ, բալա՛ ջան, պայքարե՛ք, մի՛ հանձնվեք. էս երկիրը, էս ժողովուրդն արժանի են լավ ապագայի։
Հասել ենք համալսարան, մարդու ոգևորությունից ու անկեղծությունից, հոգևոր խոր տառապանքներից ցնցված ու հուզված՝ դուրս եկա մեքենայից։ Հույսս չեմ կտրի, պայքարելու եմ, մինչև վերջ պայքարելու եմ։
Բոլորը բողոքում են շարքի շարունակությունը
Ուրեմն, դուրս եմ գալիս տնից, պետք է գնամ համալսարան, որ առաջին կուրսեցիների առաջ ողջույնի ելույթ ունենամ։ Ուշանում եմ, քանի որ ինձ անհրաժեշտ համարի երթուղին չի կանգնում կանգառում և շարունակում իր երթևեկությունը։ Ստիպված նստում եմ տաքսի, որի վարորդը մի արտակարգ մարդ է, սպա, անցել է Աֆղանստանը և Արցախյան պատերազմը (ցույց է տալիս վկայականը):
–Ուսանո՞ղ ես, - հարցնում է։
–Դասախոս և ասպիրանտ, - ասում եմ ես։
–Բա ո՞ր ֆակուլտետում ես դասավանդում, - հարցնում է։
–Քաղաքագիտության, - պատասխանում եմ ես։
–Քաղաքագե՞տ ես մասնագիտությամբ, - ոգևորված հարցնում է նա, և գովալով՝ ինչ բարդ մասնագիտություն եմ ընտրել ու դեռ մի հատ էլ դասավանդում եմ, ասում է․
–Բա ի՞նչ է լինելու մեր երկիրը, աղջի՛կ ջան։
–Եթե գործող իշխանությունները մնան իրենց աթոռներին, ապա ոչ մի լավ բան չի սպասվում, - համառորեն պատասխանում եմ ես։
Եվ այստեղ ես կպա մարդու ամենացավոտ տեղին, ինչպես նկատեցի մեր հետագա խոսակցությունից։ Պարզվում է՝ մարդը պատերազմներով է անցել, ծանր օրեր է տեսել։
–Իսկ էսօր ի՞նչ եմ անում։ Ես՝ օֆիցեր մարդ, ով անգամ կյանքն էր պատրաստ զոհել հանուն հայրենիքի, այսօր ստիպված տաքսի եմ քշում, որ կարողանամ իմ ու ընտանիքիս գլուխը պահել։ Ու դեռ լավ է, որ ռուսական թոշակ եմ ստանում, ինձ հերիքում է, բա ստեղի թոշակառունե՞րը, ովքեր 30-40 հազար են ստանում, բա այդ մարդի՞կ ինչ անեն։
Անկուշտնե՛ր, սենց երկիր, որի բնակչությունը հազիվ 2 մլն է, դա էլ չեն կարող պահել։ Լափում են, լափում, չափ ու սահման չկա։ Էս հողը, որը կարելի էր դրախտ սարքել, ինչի են վերածել։ Բա սենց կարելի՞ է։ Ասա՛, Սե՛րժ, բա դու մա՞րդ ես։ Բա սենց կարելի՞ է։ Բա չափ ու սահման չտեսնե՞ս։
Դո՛ւք եք մեր հույսը, աղջի՛կ ջան, երիտասարդնե՛րդ, մենք արդեն ծեր ենք, հին մտածելակերպ ունենք, բայց դուք եք մեր ապագան՝ նոր մոտեցումներով, նոր հայացքներով։ Ես մեր երիտասարդների հետ հույս չէի կապում, բայց էն, ինչ տեսա ապրիլյան պատերազմի ժամանակ, նորից հույս արթնացրեց ինձ մեջ, հասկացա, որ դեռ ապագա ունի մեր երկիրը։ Բա սենց երիտասարդության հետ էսպե՞ս վարվի իշխանությունը։ Բա մա՞րդ են սրանք։
Ինձ էն օրն ասում են՝ արի դու էլ հանրապետական դառի, քեզ պաշտոն կտանք, էսենց կապրես։ Ասեցի՝ թքած ունեմ ձեր վրա. եթե անգամ միլիոններ առաջարկեք, չեմ գա։ Ուզում եք, որ ե՞ս էլ էս երկիրը քանդեմ։ Երազում կտեսնեք։ Ես ավելի լավ է՝ օր ու գիշեր աշխատեմ, բայց քրտինքովս փողը վաստակեմ, այլ ոչ թե թալանով, ինչպես դուք եք անում։ Էէէէէ, բալա՛ ջան, պայքարե՛ք, մի՛ հանձնվեք. էս երկիրը, էս ժողովուրդն արժանի են լավ ապագայի։
Հասել ենք համալսարան, մարդու ոգևորությունից ու անկեղծությունից, հոգևոր խոր տառապանքներից ցնցված ու հուզված՝ դուրս եկա մեքենայից։ Հույսս չեմ կտրի, պայքարելու եմ, մինչև վերջ պայքարելու եմ։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից