«British Airways»–ը վերականգնել է թռիչքները դեպի Իրան
Բրիտանական «British Airways» ավիաընկերությունը վերականգնել է թռիչքները դեպի Իրան։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ ծրագրվում է շաբաթական 6 չվերթ։2016–ի վերջին էլ ընկերությունը մտադիր է ամենօրյա թռիչքներ իրականացնել։
Առաջին ինքնաթիռը Թեհրան է հասել տեղական ժամանակով ժամը 9–ին։
Ավիաընկերությունը չեղարկել էր թռիչքները 2012–ին՝ երկրում ստեղծված անկայուն դրության պատճառով։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ևս մի շարք երկրներ են մտադիր վերականգնել թռիչքները դեպի Իրան։
«British Airways»–ը վերականգնել է թռիչքները դեպի Իրան
Բրիտանական «British Airways» ավիաընկերությունը վերականգնել է թռիչքները դեպի Իրան։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ ծրագրվում է շաբաթական 6 չվերթ։ 2016–ի վերջին էլ ընկերությունը մտադիր է ամենօրյա թռիչքներ իրականացնել։

7or.am