Կարծիք

01.09.2016 13:03


Քանի Սերժ Սարգսյանը երկիր է ղեկավարում, առաջին դասարանցիները պակասելու են

Քանի Սերժ Սարգսյանը երկիր է ղեկավարում, առաջին դասարանցիները պակասելու են

Այսօր տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու։ Խոսքը վերաբերում է Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի մարզի համայնքներին։ Ի դեպ, դրանց մի մասում առաջին դասարան չկա արդեն 3-րդ տարին։ Սա Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության տրամաբանական հետևանքն է: Մարդը վաղուց է ասել, որ չի տեսնում խնդիր այն բանում, որ գյուղական համայնքները դատարկվում են, նա նաև հայտարարել է, որ արտագաղթի խնդիր չի տեսնում...

Այս մարդն իր նախագահության ամեն օրվա ընթացքում զրկում է մեզ մեկ առաջին դասարանցուց, հայկական բանակի մեկ զինվորից, հայ օջախի մեկ մորից: Սա այն գաղջն է, որի մեջ մենք ստիպված ենք ապրել: Սրա հիմքը, հիմնաքարը, ճարտարապետը անձամբ Սերժ Սարգսյանն է: Մենք բոլորս՝ շարքային քաղաքացիներից սկսած՝ պետական ապարատում գտնվող մտածող մարդկանցով և խոշոր գործարարներով վերջացրած, պետք է միավորվենք ընդամենը մեկ հարցի շուրջ՝ հեռացնել Սերժ Սարգսյանին իշխանությունից և դիտարկել սա որպես միջոց երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար:

Ինչքան շուտ հեռացնենք Սերժ Սարգսյանին, այնքան ավելի շուտ առաջին դասարանցիների քանակը կավելանա, և այնքան ավելի քիչ կլինի արտագաղթողների քանակը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը