Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում նոր ուսումնական տարին չեն կարողանում սկսել՝ դպրոցը չի բացվում, քանի որ գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն տասն ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի: Լուծումը չտեսնելով՝ աղավնաձորցիները այս քայլին են դիմել:
Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ միջոցառում էին նախապատրաստել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և պատրաստ են այն իրականացնել, եթե գյուղացիները թույլ տան:
Սակայն աղավնաձորցիներն անդրդվելի են, նշում են, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է, և աշակերտներին թույլ չեն տալու դպրոց գնալ, եթե նույնիսկ խնդիրը շարունակի ամիսներով չլուծվել, երեխաներն էլ ամիսներով դպրոց չեն գնալու:
Աղավնաձորցի աշակերտների մեծ մասը նշում են, որ համաձայն են իրենց ծնողների հետ և չեն պատրաստվում դասերի գալ այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել:
Ուսուցիչներից շատերը «Ազատության» հետ զրույցում ասում էին, որ համաձայն են այս քայլին, սակայն, ամեն դեպքում, կրթական պրոցես է խաթարվում, և իրենք չեն պատկերացնում, թե ինչ շարունակություն է ունենալու հարցը:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։