Եգիպտոսը հայտարարել է ներգաղթյալների կտրուկ հոսքի մասին ԵՄ–Թուրքիա գործարքի պատճառով
Եգիպտոսի իշխանությունները ԵՄ–Թուրքիա միգրացիոն գործարքն են համարում երկիր ներգաղթյալների մեծ հոսքի պատճառ։ Այս մասին հայտնում է «Uobserver»–ը։
Եգիպտոսի ԱԳ ղեկավարի՝ միջազգային կազմակերպությունների գծով օգնական Հիշամ Բադրի խոսքով՝ ներկայումս երկիր է ժամանել մոտ 5 մլն ներգաղթյալ, որից 500 հազարը՝ սիրիացի։ Օրական իշխանություններն 800 մարդուց ապաստանի խնդրանք են ստանում։
«Դուք տեսաք, թե ինչ եղավ Թուրքիայի հետ գործարքի արդյունքում»,–ասել է Բադրը։
Նա նշել է, որ միգրացիոն ճգնաժամը Եգիպտոսում տարեկան 300 մլն եվրո է արժենում, իսկ ԵՄ–ից ստացած օգնությունն էլ բավարար չէ։
«Մենք բավականաչափ աջակցություն չենք ստանում։ Ես չեմ կարող ոչ մի օրինակ բերել ձեր հարևանի հետ կապված, որը 6 մրդ դոլար օգնություն է ստացել»,– ասել է պաշտոնյան՝ ակնարկելով Թուրքիային։
Դեռևս մայիսին կանխատեսվում էր, որ Եգիպտոսը փախստականների համար տարանցիկ երկիր կարող է դառնալ։

7or.am