Լրահոս

01.09.2016 11:09


Ստեփան Գրիգորյանին արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք

Ստեփան Գրիգորյանին  արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանին արգելել են օգոստոսի 30-ին մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ռուս սահմանապահները նրան տեղեկացրել են, որ իր մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ: Այս կապակցությամբ Ստեփան Գրիգորյանը հետևյալ հայտարարությունն է տարածել։

«Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։

Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն» ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։

Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը