Աշխարհ

01.09.2016 11:30


Կատուն փրկել է Ալպերում մոլորված զբոսաշրջիկին (տեսանյութ)

Կատուն փրկել է Ալպերում մոլորված զբոսաշրջիկին (տեսանյութ)

Հայտնի «Reddit» ցանցային ֆորումի օգտատերը պատմել է, թե ինչպես է կատուն օգնել իրեն գտնել հոսթելի ճանապարհը շվեյցարական Ալպերում, որտեղ նա մոլորվել էր 3 տարի առաջ։

Հունգարիայից զբոսաշրջիկն այնքան շոյված էր և ապշած, որ տեսագրել է իր չորսոտանի փրկչին։ Այս մասին հաղորդում է «The Telegraph»–ը։

Տղամարդու խոսքերով՝ նա զբոսնել է ալպիական Գիմելվալդ գյուղի մոտակայքում և ոլորել ոտքը։ Հոսթել վերադառնալիս զբոսաշրջիկը տեսել է, որ այնտեղ տանող ճանապարհը փակ է։ Հունգարացին նստել է, որպեսզի հանգստանա, երբ հանկարծակի տեսել է մի կատվի, ով ուղղորդել է նրան դեպի հոսթել տանող մեկ այլ ճանապարհ։

Զգացված զբոսաշրջիկը նկարահանել է կենդանու հետ զբոսանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը