Աշխարհ

01.09.2016 10:58


Չեխիա-Հայաստան՝ 3։0 (տեսանյութ)

Չեխիա-Հայաստան՝ 3։0 (տեսանյութ)

Օգոստոստի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկիստադիոն» մարզադաշտում կայացավ Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Այն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ չեխերի։

Հայաստանի ազգային հավաքականը միայն մեկ անգամ է վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ, երբ Արաս Օզբիլիսը տուգանայինից հարված է կատարել, բայց չեխ դարպասապահը գնդակը հանել է անկյունային:

Նշենք, որ նախապես հրավիրված 26 ֆուտբոլիստներից Չեխիայի և Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին նախապատրաստվելու համար ընտրվել են 23 ֆուտբոլիստներ։

Լևոն Հայրապետյանը չի մասնակցում այս խաղերին՝ վնասվածքի պատճառով: Հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել նաև «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը և հարձակվող Վարդան Պողոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը