Աշխարհ

01.09.2016 11:25


Կատաղի մարտեր Հալեպի շրջակայքում (տեսանյութ)

Կատաղի մարտեր Հալեպի շրջակայքում (տեսանյութ)

Սիրիայում Հալեպի շուրջն ընթացող կատաղի մարտերի հետևանքով սիրիական բանակի ստորաբաժանումները և աշխարհազորայինների ջոկատները նախաձեռնությունն իրենց ձեռքն են առել։ Իսլամիստների հսկողության տակ գտնվող Ռազմաօդային ուժերի դպրոցի տարածքի առանցքային շենքերը վերագրավվել են գրոհային խմբերի կողմից։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Առջևում զինվորները տեղափոխվում են միայն զրահապատ մեքենաներով, զինյալներն անդադար կրակ են բացում հրաձգային զենքից, հրետանուց և հակատանկային զենքերից։

Շենքերում ստորաբաժանումներին հաջողվել է հենակետ ձեռք բերել, չնայած զինյալները կրակ են բացում ականանետերից և հակատանկային կառավարվող հրթիռներից սիրիական բանակի զրահատեխնիկայի ուղղությամբ։

«Սա մեր առաջին լուրջ հաջողությունն է վերջին օրերի ընթացքում։ Մեզ հաջողվել է հետ գրավել Ռազմաօդային ուժերի դպրոցի զգալի հատվածը։ Ականների պատճառով մենք շատ վիրավորներ ունենք, սակայն այժմ սովորել ենք թաքնվել ռմբակոծությունից»,– ասել է սիրիական բանակի բրիգադի հրամանատար Ուսամա Բասամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը