Կարծիք

31.08.2016 23:50


Իրենց «օբյեկտները» պահում են ծնողների գրպանի հաշվին

Իրենց «օբյեկտները» պահում են ծնողների գրպանի հաշվին

Գիտելիքի օր հռչակված Սեպտեմբերի 1-ը ես հասկանում եմ դպրոցի ֆոնդի փող, հավաքարարի փող, ավելի փող, ժավելի փող, կավիճի ու վարագույրի փող, դպրոցի զուգարանների վերանորոգման փող, ստուգողականների տետրերի փող, դասագրքերի վարձի փող, միջոցառումների փող, քննությունների փող, պահակի փող...Փող փող, փող...
Իսկ գիտելիք՝ նի՛խտ: Դա կրկնուսույցների գործն է:
Մնում է զարմանալ, թե ինչո՞ւ է հանրակրթությունը պետբյուջեում տող գրավում, երբ ՀՀԿ անդամատոմսով հանրապետության գրեթե բոլոր դպրոցները տնօրինող անձինք իրենց «օբյեկտները» պահում են բացառապես աշակերտների ծնողների գրպանի հաշվին:

Հա, ի դեպ, ԿԳՆ-ն էլ թող իր հորինած Թեժ գիծը մտցնի սառը ջրի մեջ...Դա անթել հեռախոս է, ոչ ոք չի զանգում...Անլուրջ է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը