Գյումրեցին պատրաստ է իշխանափոխության շարժիչը լինել
Տևական ժամանակ է, ինչ գտնվում եմ Գյումրիում, հանդիպումներ եմ ունենում երիտասարդության տարբեր շերտերի հետ: Ընտրական առումով տպավորությունները հուսադրող են: Գյումրին պատրաստվում է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Հետաքրքրական են գյումրեցիների մոտեցումներն այս ընտրություններին և իշխանության վարքագիծը: Իշխանությունը սարսափած է՝ հաշվի առնելով նախորդ ընտրական գործընթացներում գյումրեցիների ցույց տված արդյունքները: Չարդարացավ «ինչքան ուզենք, այնքան կխփենք» ասված սցենարը: Փաստն այն է, որ Գյումրիում իշխանությունը տանուլ է տվել իր ազդեցությունը և գտնվում է անելանելի վիճակում: Ասվածի վառ ապացույցներից մեկը՝ Բալասանյանի ճակատին ևս մեկ դաշինք փորագրելը, ՀՀԿ–ականի անվան տակ հանդես գալու վախն է. հույսները դրել են գեղամյանական, խոսրովական «կուսակցությունների» հետևում թաքնվելու վրա։ Սակայն, բլեֆը բացահայտված է։ Իրականությունն այն է, որ գյումրեցին ուզում է փոփոխություն: Գյումրեցին պատրաստ է իշխանափոխության շարժիչը լինել: Գյումրեցին չի ընդունում դրածո թեկնածուներին։ Գյումրեցին ուզում է նոր խոսք, նոր դեմքեր և իրական քաղաքական ուժ, որը կգնա արմատական փոփոխությունների: Համախմբվելով՝ ի զորու ենք կատարել գյումրեցիների ցանկությունը: Համախմբում՝ հանուն Գյումրիի:
Գյումրեցին պատրաստ է իշխանափոխության շարժիչը լինել
Տևական ժամանակ է, ինչ գտնվում եմ Գյումրիում, հանդիպումներ եմ ունենում երիտասարդության տարբեր շերտերի հետ: Ընտրական առումով տպավորությունները հուսադրող են:
Գյումրին պատրաստվում է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Հետաքրքրական են գյումրեցիների մոտեցումներն այս ընտրություններին և իշխանության վարքագիծը:
Իշխանությունը սարսափած է՝ հաշվի առնելով նախորդ ընտրական գործընթացներում գյումրեցիների ցույց տված արդյունքները:
Չարդարացավ «ինչքան ուզենք, այնքան կխփենք» ասված սցենարը: Փաստն այն է, որ Գյումրիում իշխանությունը տանուլ է տվել իր ազդեցությունը և գտնվում է անելանելի վիճակում: Ասվածի վառ ապացույցներից մեկը՝ Բալասանյանի ճակատին ևս մեկ դաշինք փորագրելը, ՀՀԿ–ականի անվան տակ հանդես գալու վախն է. հույսները դրել են գեղամյանական, խոսրովական «կուսակցությունների» հետևում թաքնվելու վրա։ Սակայն, բլեֆը բացահայտված է։
Իրականությունն այն է, որ գյումրեցին ուզում է փոփոխություն: Գյումրեցին պատրաստ է իշխանափոխության շարժիչը լինել: Գյումրեցին չի ընդունում դրածո թեկնածուներին։ Գյումրեցին ուզում է նոր խոսք, նոր դեմքեր և իրական քաղաքական ուժ, որը կգնա արմատական փոփոխությունների:
Համախմբվելով՝ ի զորու ենք կատարել գյումրեցիների ցանկությունը:
Համախմբում՝ հանուն Գյումրիի:
«Երիտասարդների կողքին» շարժման նախագահ,
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամ
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից