Աշխարհ

31.08.2016 17:35


ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել Թուրքիային չհարձակվել սիրիական ընդդիմության ու քրդերի վրա

ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել Թուրքիային չհարձակվել սիրիական ընդդիմության ու քրդերի վրա

Մոսկվան խնդրում է Անկարային խուսափել սիրիական ընդդիմության ու քրդերի դիրքերը գրոհելուց։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է արել Թուրքիայի իր գործընկերներին հակաահաբեկչական գործողության ժամանակ ընտրողաբար մոտենալ նշանակետերին՝ խուսափելով ընդդիմադիր և էթնիկ խմբերի, այդ թվում՝ ԻՊ դեմ պայքարող քրդերի տեղակայման վայրերին հարվածներ հասցնելուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը