Մոսկվայում քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորումը
Սեպտեմբերի 8-ինՌուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որը կայանալու է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վերջինի խոսքով՝ քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արդիական հարցեր, և ուշադրություն է դարձվելու այն պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։
«Սա վերաբերում է նաև պլանային խորհրդակցություններին, որոնք ժամանակ առ ժամանակ անցկացվում են Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով երեք երկրների ջանքերի համակարգումն է»,–ասել է Զախարովան։
Մոսկվայում քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորումը
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որը կայանալու է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

7or.am