Սեփական թաղումից 2 ամիս անց ծեր մեքսիկացին վերադարձել է ընտանիքի մոտ։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։
Միգել Անգել Գոմար դե Լունան փախել էր ծերանոցից՝ գարեջրատանը խմելու համար, թունդ հարբել էր, այնուհետև համարվել անհետ կորած։
Մի որոշ ժամանակ անց ոստիկանությունը քայքայված դիակ է գտել, որի տարիքը համընկնում էր կորած թոշակառուի տարիքի հետ։ Մեքսիկացու ընտանիքը ճանաչել է նրան և դիակիզել մարմինը։
Միգելի դուստրը, սակայն, պատմել է՝ լիովին վստահ չէր, որ գտնվածը հոր մարմինն է։
2 ամիս Միգելն ապրում էր փողոցներում, մուրացկանություն անում, իսկ ստացած փողերով ալկոհոլ գնում, մինչև ոստիկանությունը գտավ նրան ու վերադարձրեց տուն։
Ընտանիքը ցնցվել է՝ իմանալով, որ նա ողջ է։ Այժմ նրանց բյուրոկրատական մղձավանջ է սպասվում Միգելին «կենդանացնելու» համար. պաշտոնական փաստաթղթերով՝ տղամարդը մեռած է համարվում։
Մեքսիկացին «կենդանացել է» դիակիզումից 2 ամիս անց

7or.am