Աշխարհ

31.08.2016 22:27


83 տարեկան հասակում սատկել է աշխարհի ամենածեր կակադուն

83 տարեկան հասակում սատկել է աշխարհի ամենածեր կակադուն

83 տարեկան հասակում Չիկագոյի կենդանաբանական այգում սատկել է «Cookie» («թխվածքաբլիթ») մականունով վարդագույն կակադուն։ Այս մասին հաղորդում է «The Washington Times»–ը։

Պարբերականը հայտնում է, որ կակադուն իր ցեղատեսակում ամենաերկար կյանք ունեցողներից մեկն էր։

Թռչունը սպիտակ և վարդագույն երանգներ ուներ և կարմրադեղին փետրափունջ։ Չիկագոյի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը հաղորդում է, որ կակադուն իրենց մոտ է տեղափոխվել ավստրալական կենդանաբանական այգուց 1 տարեկան հասակում։

Մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ կյանքի վերջին օրերին կակադուն իրեն շատ վատ էր զգում և տառապում էր բազմաթիվ հիվանդություններով, այդ պատճառով էլ կենդանաբանական այգու անձնակազմը որոշել է քնեցնել թռչնին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը