Աշխարհ

31.08.2016 13:00


Նոթինգ–Հիլլի դիմակահանդեսն ավարտվել է հարձակումներով ու ձերբակալություններով

Նոթինգ–Հիլլի դիմակահանդեսն ավարտվել է հարձակումներով ու ձերբակալություններով

Լոնդոնի Նոթինգ–Հիլլ շրջանում տեղի ունեցած Եվրոպայի ամենամեծ փողոցային դիմակահանդեսը մթագնվել է բռնության աննախադեպ մակարդակով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Նշվում է, որ ոստիկանությունը 2 օրվա ընթացքում 454 մարդու է ձերբակալել։ Մոտ 169 մարդու կասկածում են թմրանյութերի պահման և տարածման հետ կապված հանցագործություններում, 90 մարդ ձերբակալվել է դանակների և սառը զենքի ապօրինի կրման համար, նաև՝ էլեկտրաշոկերի։

Իրավապահ մարմինների վրա հարձակման 45 դեպք է արձանագրվել։ 15 մարդ էլ դանակի հարված է ստացել։

Պարբերականը նշում է, որ դիմակահանդեսին հետևում էր մոտ 7 հազ ոստիկան, որը հարկատուներին ավելի քան 6 մլն եվրո է արժեցել։

Աղբյուրը նկատում է, որ տարեցտարի դիմակահանդեսի անվտանգությունն ավելի է կաղում, ուստի չի բացառվում՝ այն տեղափողվի Հայդ–պարկ, և մուտքն էլ դառնա վճարովի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը