Վախենալով կորցնել հետդարձի ճանապարհի ավիատոմսերը՝ զբոսաշրջիկները լքել են իրենց տուժած ընկերոջը
Կրասնոյարսկի երկրամասի «Երգակի» այգու լեռներում Մոսկվայից զբոսշրջիկների մի խումբ թողել է վնասվածք ստացած ընկերոջը միայնակ՝ վախենալով, որ կկորցնի ավիատոմսերը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
Ինչպես պարզաբանել են Ռուսաստանի ԱԻՆ–ի մամլո ծառայությունից, «Սվետլոե» լճի շրջանում 30–ամյա զբոսաշրջիկը արշավի ժամանակ վնասել է ոտքի կապանները և չի կարողացել շարունակել ճանապարհը լեռնային տեղանքներով։ Ընկերները չեն ցանկացել զոհաբերել հետդարձի ճանապարհի համար ձեռք բերած ավիատոմսերը և շտապել են տուն՝ թողնելով տուժածին բախտի քմահաճույքին։
Զբոսաշրջիկները պատահածի մասին փրկարարներին չեն հայտնել։ ԱԻՆ–ի աշխատակցի խոսքերով՝ փրկարարներն իմացել են տուժածի մասին նրա մայրիկից միայն հաջորդ օրը, ով պատմել է այս պատմությունը։ Տղամարդու հետևից անմիջապես փրկարարներ են ուղարկվել, ցուցաբերել են առաջին օգնություն և օգնել նրան հասնել զբոսաշրջային բազա։

7or.am