Աշխարհ

31.08.2016 11:20


Շթայնմայեր. «G8 վերադարձի բանալին Մոսկվայի ձեռքում է»

Շթայնմայեր. «G8 վերադարձի բանալին Մոսկվայի ձեռքում է»

«Մեծ յոթնյակի» (Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) մասնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել նրա վերադարձը G8 Դոնբասում ու Սիրիայում առաջընթաց արձանագրվելու դեպքում։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը «RedaktionsNetzwerk Deutschland»–ի հետ հարցազրույցում։

«Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները ցույց են տալիս, որ մեր շահերից է բխում Ռուսաստանին չբացառելը խոշորագույն համաշխարհային տնտեսությունների բանակցային նեղ ձևաչափից... Եթե վերջապես շոշափելի առաջընթաց հայտնվի Արևելյան Ուկրաինայում և Սիրիայի զինադադարի հարցով բանակցություններում, G7–ի գործընկերները պատրաստ են այդ մասին խոսել Մոսկվայի եհտ»,–նշել է նախարարը։

«G8 վերադարձի բանալին Մոսկվայի ձեռքում է»,–հավելել է Շթայնմայերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը