Աշխարհ

31.08.2016 10:55


Բրազիլիայի սենատորների մեծ մասը կողմ է Ռուսեֆի պաշտոնանկությանը

Բրազիլիայի սենատորների մեծ մասը կողմ է Ռուսեֆի պաշտոնանկությանը

Բրազիլիայի սենատորների մեծ մասը կողմ է այդ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությանը։ 43 խորհրդարանական հավանություն է տվել այդ գործընթացին։ Պաշտոնանկությանը դեմ է 18 սենատոր, ևս 2–ը չի հայտնել իր դիրքորոշումը։

Բրազիլական սենատի 81 անդամից 66–ը գրանցվել է ելույթի համար, սակայն 16–ժամանոց բանավեճերից հետո իր դիրքորոշումն է հասցրել հայտնել միայն 63–ը։

Ռուսեֆի վերջնական պաշտոնանկության համար 54 ձայն է անհրաժեշտ։ «Folha de Sao Paulo»–ի վերջին հարցման տվյալներով՝ Սենատը կարող է նախագահին հեռացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը