Կարծիք

31.08.2016 10:30


Հայաստանում էլ Ուզբեկստանի նույն սխալներն են արվել

Հայաստանում էլ Ուզբեկստանի նույն սխալներն են արվել

Իսլամ Քյարիմովի առիթով հիշեցի իմ ուզբեկ ծանոթի պատմածը Ուզբեկստանի հանրային կյանքից: Պատմում էր, որ մորուք կրել կարող ես միայն պետական հոգևոր առաջնորդի թույլտվությամբ: Դա յուրօրինակ «պայքարի» ձև էր իսլամական ֆունդամենտալիզմի դեմ:

Ուզբեկստանում մեկ օրվա մեջ փակվեցին գյուլենական բոլոր դպրոցները, հետ կանչվեցին Թուրքիայում սովորող բոլոր ուզբեկ ուսանողները, երբ Ուզբեկստանի քաղաքներում հնչեցին առաջին պայթյունները, բայց դրանից պայթյունավտանգ վիճակը չփոխվեց, և հիմա շատ հնարավոր են նոր՝ ավելի մեծ պայթուններ:

Աշխարհում գոյություն ունեցող քաղաքական ծայրահեղականությունը երկու արմատ ունի: Մեկը՝ անարդար սոցիալ-տնտեսական համակարգից բխող, մյուսը՝ կրոնական տեքստերի յուրօրինակ մեկնաբանությունից: Առաջինը կարելի է չեզոքացնել՝ միայն վերացնելով դրա պատճառ հանդիսացող սոցիալ-տնտեսական համակարգը, իսկ երկրորդը՝ լայնահորիզոնություն ապահովող կրթության միջոցով: Եթե այն ռազմական ծախսերի մի չնչին մասը, որն օգտագործվում է տեռորիզմի դեմ պայքարում, օգտագործվեր կրթության և սոցիալ-տնտեսական հարցերի վրա, ապա մենք ուրիշ աշխարհ կունենայինք:

Հայաստանում էլ նույն սխալներն են արվել՝ մեծացվել են ուժայիների ծախսերը՝ ի հաշիվ կրթության ու սոցիալականի:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը