Լրահոս

16.12.2009 17:05

Լյուդմիլա Սարգսյանը հեռացվել է ՍԴՀԿ–ից

Լյուդմիլա Սարգսյանը հեռացվել է ՍԴՀԿ–ից

«7օր»-ի ունեցած տեղեկություններով՝ ՍԴՀԿ այսօրվա արտակարգ համագումարում, որը դեռ ընթանում է, որոշում է կայացվել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մասին։

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ որոշ կառույցներ օրեր առաջ անվստահություն են հայտնել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին և նշանակել արտակարգ համագումար։

«7օր»-ը փորձել է կապ հաստատել նաև Լյուդմիլա Սարգսյանի հետ, բայց նա անընդհատ անջատում է հեռախոսը։

Ի դեպ, նշենք, որ երեկ Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ այս համագումարն անօրինական է և իրավական ոչ մի ուժ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։