Աշխարհ

31.08.2016 10:35


Պրիմորսկի շրջանում թայֆունի պատճառով 70 տուն ջրի տակ է անցել (տեսանյութ)

Պրիմորսկի շրջանում թայֆունի պատճառով 70 տուն ջրի տակ է անցել (տեսանյութ)

Հորդառատ անձրևի հետևանքով, որը Պրիմորսկի շրջանում «Լայոնրոք» թայֆունի պատճառ է դարձել, ավելի քան 70 բնակելի տուն ջրի տակ է անցել։ Այս մասին փոխանցում է «Россия 24» հեռուստաալիքը։ Ամենաշատը տուժել է շրջանի Կավալերովսկի մարզը, որտեղ ջրի հոսքերը քանդել են պատնեշը։ Այնտեղ ժամանակավոր կացարան է ստեղծվել, որտեղ 10 հոգի է տեղավորվել։

Ինչ վերաբերում է Արևելյան տնտեսական ֆորումին, որը մեկնարկելու էր Վլադիվոստոկում 2 օր հետո, ապա դրա անցկացմանը ոչինչ չի սպառնում։ Կազմակերպիչների խոսքով՝ ցուցասրահները չեն տուժել։ Չի հետաձգվելու նաև սեպտեմբերի 1–ին անցկացվելիք մշակութային փառատոնը։

Ընդամենը 2 օրվա ընթացքում Պրիմորսկի տարբեր շրջաններում 4 ամսվա նորմայի տեղումներ են տեղացել։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ գետերում ջրի մակարդակը բարձրանում է մինչև 3 մետր, և նոր ջրհեղեղը սպասելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը