Միլիոնատիրոջ հարսնացուն ծեծել է ինքն իրեն՝ փեսացուին բռնության մեջ մեղադրելու նպատակով (տեսանյութ)
ԱՄՆ–ից 45–ամյա միլիոնատեր Սքոթ Միտչելի և 29–ամյա Մերի Հանտի հարաբերություններն ավարտվել են ոչ միայն բաժանումով, այլ նաև դատական գործընթացով։ Զույգն արդեն ծրագրել էր հարսանիքը, սակայն վերջին պահին նրանց հարաբերությունները սկսել են վատանալ։ Աղջիկը մեղադրել է իր նախկին սիրեցյալին տնային բռնության մեջ և որպես ապացույց՝ ցուցադրել ողջ մարմնի կապտուկներն ու քերծվածքները։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։
Նախկին փեսացուն արձագանքել է մեղադրանքներին՝ հրապարակելով մի տեսանյութ, որոնք ձայնագրել էին իր տան տեսախցիկները։ Տեսանյութում երևում է, որ Միտչելի բացակայության ընթացքում Հանտն ինքն իրեն հարվածներ է հասցնում՝ հայհոյանքներ բղավելով երկրորդ կեսի հասցեին։
Սակայն ամեն ինչ այսպես չի ավարտվել։ Բաժանումից հետո միլիոնատերը հայտնաբերել է, որ իր տան սեյֆից մոտավորապես 2 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ զարդեր են անհետացել։ Կասկածանքի տակ է հայտնվել նախկին հարսնացուն։
Շուտով միլիոնատիրոջը զանգահարում է աղջկա հայրը՝ ալկոհոլի ազդեցության տակ, և խոստովանում, որ աղջիկն ուղարկել է իրեն զարդերի մի մասը։ Միտչելը հասցրել է և այդ խոսակցությունը ձայնագրել, որը նույնպես գողության ապացույց է դարձել։
Ներկայումս Մերի Հանտը մեղադրվում է թանկարժեք զարդերի գողության մեջ։

7or.am