Մեկնաբանություն

30.08.2016 18:25


Սերժ Սարգսյանի «բալասանը»

Սերժ Սարգսյանի «բալասանը»

Սերժ Սարգսյանը 2013–ին Շիրակի մարզում գլուխ գովեց, թե բա՝ ինչքան ուզեք՝ էնքան կխփեմ (նկատի ուներ, որ ահագին տոկոսներ կհավաքի ընտրությունների ժամանակ)։ «Խփոցին» չստացվեց։ Ավելի ճիշտ՝ ստացվեց, բայց հակառակ իմաստով. գյումրեցիք «խփեցին» այնքան, որքան ուզում էին։

Դրանից հետո ՀՀԿ ղեկավարը չկարողացավ տոկոս «խփել» նաև սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Գյումրեցիք կրկին իրենց բարձրության վրա գտնվեցին։

Սարգսյանն այս երկու համապետական ընտրություններից հետո հասկացավ, որ Գյումրիում չի կարողանում աշխատացնել ընտրակեղծիքների մեքենան, և դա է պատճառը, որ փոխվեց ՏԻՄ օրենսդրությունը։ Սարգսյանը որոշեց չերևալ գյումրեցիների աչքին։ Հիմա նրան թվում է, թե իր ցավերի համար «բալասան» է գտել՝ ի դեմս Սամվել Բալասանյանի։ Այդպիսով փորձ է արվում ցույց չտալ, որ Գյումրիի գործող քաղաքապետը Բ26–ի դրածոն է։

Իշխանությունները, փաստորեն, ուզում են ֆռռացնել գյումրեցիներին ու տարածել այն միտքը, թե, իբր, ՀՀԿ–ն ու իր ղեկավարը չկան, բայց ստացվել է ավելի վատ, քանզի Սամվել Բալասանյանը ոչ միայն ՀՀԿ–ի, այլ նաև ՀՀԿ–ի «դուստր ձեռնարկությունների» համատեղ թեկնածուն է։

Իր այդ վարքագծով Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ վախենում է գյումրեցիներից։ Մնում է, որ վերջիններս Բալասանյանի հանդեպ անհրաժեշտ վերաբերմունք ցույց տան, ու ևս մեկ անգամ «ո՛չ» ասեն Սերժ Սարգսյանին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը