Իսկ ո՞վ կերաշխավորի, որ այդ հանցագործներն ազատվելուց հետո էլի չեն վնասի Հայկ Խանումյանին
Ստեփանակերտում հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:
Օրը ցերեկով պատգամավորի են ծեծում, հետո գողանում տանում են` պատգամավորի առողջությանը հասցնելով մեծ վնաս, իսկ ԱԺ–ն որոշել է իր պատգամավորի նկատմամբ կիրառած հանցագործությունը կոծկել:
Տեղի ունեցածը զարհուրելի է, քանի որ ցերեկով Ստեփանակերտի կենտրոնում՝ Ազգային ժողովի մոտ, ծեծում են պատգամավորի, ապա մեղավորներին համաներումով ազատ արձակում: Ի՞նչ է սա նշակում, որ երբ ուզեն, ում ուզեն` կծեծե՞ն, երբ դեռ գործը չավարտված՝ կարճում են, որ համաներմամբ ազատ արձակեն: Իսկ ո՞վ կերաշխավորի, որ այդ հանցագործներն ազատվելուց հետո էլի չեն վնասի Հայկ Խանումյանին: Միգուցե ԼՂՀ ԱԺ-ն իր վրա՞ վերցնի այդ պատասխանատվությունն այնպես, ինչպես համաներման դեքում արեց` ազատ արձակելով իր պատգամավորի վրա ձեռք բարձրացնողներին:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից