Աշխարհ

30.08.2016 16:05


Բելառուսական սահմանին 200 չեչեն ապաստանի է սպասում Լեհաստանում

Բելառուսական սահմանին 200 չեչեն ապաստանի է սպասում Լեհաստանում

«Բրեսթ» սահմանային անցակետի մոտ արդեն երկու օր է՝ 200 չեչեն է հավաքվել՝ ապաստանի սպասելով Լեհաստանում, սակայն նրանց մուտքն արգելում են։ Այս մասին հայտնում է «Свобода»-ն:

Նշվում է, որ օգոստոսի 30–ին նրանց մոտ է ժամանել Բրեսթում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Կանյակինը, ավելի ուշ նախատեսվում է լեհ գլխավոր հյուպատոսի ժամանումը։

Ոստիկանությունն ու սահմանապահները հաղորդել են, որ մարդիկ չեն խախտում հասարակական կարգը, չեն խոչընդոտում տրանսպորտի շարժը։

Իրենք չեչենները պատմել են, որ ստիպված էին այդտեղ վրաններ կանգնեցնել, քանի որ չեն կարողացել Բրեսթում հանդիպել Լեհաստանի գլխավոր հյուպատոսի հետ։ Նրանք ուզում են իմանալ՝ կընդունի՞ արդյոք Լեհաստանը փախստականներին։

Մարդիկ հրաժարվում են լքել այդ տարածքը, քանի դեռ պատասխան չեն ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը