«EU-ASIA Buisness Finance Centre» հոլդինգը պատրաստ է վերագործարկել «Նաիրիտը»
Այսօր՝ օգոստոսի 30–ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը հայտարարել է, որ «EU-ASIA Buisness Finance Centre» հոլդինգը պատրաստ է գնել և վերագործարկել գործարանը:
Հոլդինգի տնօրեն Աշոտ Գրիգորյանը նշել է, որ իրենք պատրաստ են նախնական 20 միլիոն դոլար ներդնել «Նաիրիտի» վերագործարկման համար։
–Մեր մասնագիտական խումբը մի քանի անգամ եղել է գործարանում, հետազոտել այն և վերագործարկման հարցով դիմել է Կառավարությանը, սակայն վերջինս մերժել է,–նկատել է Աշոտ Գրիգորյանը։
Կաուչուկի արտադրության արտադրամասի պետ Գագիկ Ավետիսյանն էլ նշել է, որ «Նաիրիտի» վերագործարկումը կապված չէ մեծ գումարների հետ, քանի որ այն աշխատունակ գործարան է, և մի քանի ամիս աշխատանքներ տանելուց հետո կարելի է այն վերագործարկել։
Գործարանի առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանի խոսքով՝ իրենցից բացի՝ վերագործարկումը պետք է հետաքրքրի ամբողջ իշխանությանը, քանի որ այն մոտ 1500-2000 աշխատատեղ կարող է ապահովել։

7or.am