Կարծիք

30.08.2016 13:54


ժամանակին Ազատության հրապարակում է «ռասկրուտկա» արվել «ղարաբաղյան կլան» եզրը

ժամանակին Ազատության հրապարակում է «ռասկրուտկա» արվել «ղարաբաղյան կլան» եզրը

Երբ պրոլևոնականներն, պրոնիկոլականներն են ինձ նենց թեթևի մեջ մեղադրում թե բա խի ես Գայանե Գասպարյանին խոսափող տվել, որ նա էլ ղարաբաղցի-հայաստանցի բաժանում մտցնի, ստիպված եմ պատմության «կասեթը» ետ տալ և ի ցույց դնել, որ ժամանակին Ազատության հրապարակում շատ ավելի բազմամարդ հավաքներում է «ռասկրուտկա» արվել «ղարաբաղյան կլան» եզրը, էլ չասեմ հազարավոր տպաքանակ ունեցող թերթի հրապարակախոսական նյութերի մասին, որի հեղինակը ոչ ես եմ եղել, ոչ էլ Գայանե Գասպարյանը:

Ու թող հիմա հանկարծ մեջ չընկնեն՝ ասելով, հա ինչ կա, որ դա ընդամենը կլանի անվանումն էր: Իսկ ես ուրախ եմ, որ այդ ելույթով մեկ անգամ ևս փաստվեց, որ Ազատության հրապարակը մերժեց Ղարաբաղցի-Հայաստանցի բաժանարար գիծը, չնայած տարիներ շարունակ այդ «ճակատում» արված «ջանքերի»:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը