Աշխարհ

30.08.2016 20:10


Ավելի քան 21 մլն իտալացի ապրում է սեյսմիկ վտանգավոր գոտում

Ավելի քան 21 մլն իտալացի ապրում է սեյսմիկ վտանգավոր գոտում

Իտալիայի շենքերի մոտ կեսը, որոնցում 21,5 մլն մարդ է բնակվում, «շատ բարձր կամ բավարար բարձր» (1 և 2) սեյսմիկ ռիսկ պարունակող շրջաններում է գտնվում։ Այս մասին հայտնում է «La Stampa»–ն՝ Ինժեներների ազգային խորհրդի զեկույցին հղումով, որը հրապարակվել է ավերիչ երկրաշարժից մի քանի շաբաթ առաջ։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 292–ի, տուժածներինը՝ 400–ի, մոտ 3 հազ մարդ էլ զրկվել է տանիքից։

Փաստաթղթում ասվում է, որ բարձր սեյսմիկ գոտում գտնվող շենքերի անվտանգությունն ապահովելու համար մոտ 36 մլրդ եվրո է հարկավոր, բացի այդ, նաև մի քանի տասնամյակ, մինչդեռ մինչ այդ Ապենինյան թերակղզում նոր ուժգին երկրաշարժեր են հնարավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը