«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն այսօր լրագրողներին ասել է, որ նրա առողջական վիճակը ծանր է, և շտապ բուժօգնության կարիք ունի։
–Տարբեր բժիշկներ զննել են և պատճառաբանել, թե Հովհաննեսին չի կարելի վիրահատել, քանի որ վերքերը դեռ չեն լավացել,–ասել է փաստաբանը՝ նաև հիշեցնելով, որ հուլիսի 26-ին «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում զինված ոստիկաններ են հսկել, և բուժքույրի հորդորը, որ դուրս գան, ստերիլ չեն, անտեսել են։
–Հովհաննեսն էլ է նույնը հորդորել, սակայն ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ: Հովհաննեսին այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, իր խոսքով՝ սպանելով։ Շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են՝ բորբոսնած պատեր, օդ չկար շնչելու, քարանձավի նման,–ասել է Հ.Սարգսյանը,–Հովհաննեսը պառկած էր ցանցով մահճակալի վրա, որը կորացած էր դեպի ներքև: Հյուծված պառկած էր, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին: Հիվանդասենյակում աղբ էր կուտակված, սառնարանում որդեր էին։ Հետո նրան նոր սենյակ տեղափոխեցին, բայց այդ պայմանները նույնպես չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել, մահճակալն է նոր, միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ վիճակ է, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում և այս շոգ պայմաններում դա ժամերով մնում է հիվանդասենյակում։
Փաստաբան Արա Ղարագյոզյանն ավելացրել է, որ երեք օր չի փոխվել Հովհաննեսի անկողինը, արյունից սևացած է եղել.
–Վերքից արյուն է եկել, ու այնքան ժամանակ չի փոխվել, որ չորացել է, բարձը սևացել է։ Հովհաննես Հարությունյանը բնական կարիքները հոգալու համար պետք է երկու ժամ սպասի, որ սանիտարը գա, ամեն կերպ փորձում են նրան նվաստացնել:
Իսկ Հովհաննեսի քույրը՝ Թամարա Հովհաննիսյանը, նշել է, որ իր եղբոր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Ոստիկանը՝ «Սասնա ծռերի» անդամին. «Հեսա կթքեմ վրեդ»

7or.am