Քաղաքական

30.08.2016 11:05


Անդրիաս Ղուկասյանի նամակը Ժիրայր Սեֆիլյանին

Անդրիաս Ղուկասյանի նամակը Ժիրայր Սեֆիլյանին

Հարգելի Ժիրայր Սեֆիլյան

Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.

  1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու եւ քաղաքացիներին ձերբակալելու փաստին,
  2. աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում,
  3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:

Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության և արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից:

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.08.2016թ.

Այս խորագրի վերջին նյութերը