Կրեմլը հույս ունի, որ Պուտինն ու Օբաման կհանդիպեն Չինաստանում՝ G20 գագաթաժողովի ընթացքում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամանսեպտեմբերի 4–5–ը Չինաստանում անցկացվելիք G20 գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարբեր հարցեր քննարկելու հույս ունի։ Այս մասին հայտնել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը նույնպես արդյունավետ երկխոսության հույս ունի։
Բեն Ռոդսը նշել է, որ յուրաքանչյուր գագաթաժողովի, որին ներկա են Օբաման և Պուտինը, վերջիններս ժամանակ են գտնում միասին ուշադրություն դարձնել Սիրիային և Ուկրաինային։ Ընդ որում, Ռոդսը չի բացառել, որ դա կարող է ոչ պաշտոնական հանդիպում լինել։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։
Չինաստանում անցկացվող G20 գագաթաժողովից բացի՝ երկու երկրների նախագահները կարող են շփվել նաև նույեմբերի 18–19–ն անցկացվելիք Ասիա-Խաղաղօվկիանոսյանտնտեսականհամագործակցությանգագաթաժողովին, որին նրանք ավանդաբար մասնակցում են։ Այդ ընթացքում ԱՄՆ–ում նաև կայացած կլինեն նախագահական ընտրությունները։
Կրեմլը հույս ունի, որ Պուտինն ու Օբաման կհանդիպեն Չինաստանում՝ G20 գագաթաժողովի ընթացքում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 4–5–ը Չինաստանում անցկացվելիք G20 գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարբեր հարցեր քննարկելու հույս ունի։ Այս մասին հայտնել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը նույնպես արդյունավետ երկխոսության հույս ունի։
Բեն Ռոդսը նշել է, որ յուրաքանչյուր գագաթաժողովի, որին ներկա են Օբաման և Պուտինը, վերջիններս ժամանակ են գտնում միասին ուշադրություն դարձնել Սիրիային և Ուկրաինային։ Ընդ որում, Ռոդսը չի բացառել, որ դա կարող է ոչ պաշտոնական հանդիպում լինել։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։
Չինաստանում անցկացվող G20 գագաթաժողովից բացի՝ երկու երկրների նախագահները կարող են շփվել նաև նույեմբերի 18–19–ն անցկացվելիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին, որին նրանք ավանդաբար մասնակցում են։ Այդ ընթացքում ԱՄՆ–ում նաև կայացած կլինեն նախագահական ընտրությունները։
7or.am