Լրահոս

16.12.2009 16:34

ՀԺԿ նախագահ. «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից»

ՀԺԿ նախագահ. «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից»

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը լրագրողներին ասել է.

-Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից։

Միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան լրացումներ կատարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ ՀԺԿ նախագահը որակում է որպես արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի կողմից ձգձգելու պատասխան քայլ։

-Փաստ է, որ Թուրքիան սահմանի բացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ղարաբաղյան հարցի կարգավորման հետ։ Դրա մասին նշված չէ արձանագրություններում, սակայն Թուրքիան կապել է և շարունակում է կապել։ Եվ ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ ճնշումներն ուժեղանալու են,- նշել է Ս. Դեմիրճյանը՝ քիչ հավանական համարելով, որ Թուրքիան կբացի սահմանը կամ կվավերացնի արձանագրությունները մինչև ղարաբաղյան հարցի կարգավորումը։

ՀԺԿ նախագահի կարծիքով ամենայն հավանականությամբ ՀՀ սահմանադրական դատարանը կճանաչի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։