Պայմանով ընդունված ԸՕ փոփոխությունը չեղյալ համարվեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մինչև սեպտեմբերի 1-ը սպասվող հայտարարությունը չարեց, հետևաբար հունիս ամսին ընդունված ԸՕ փոփոխությունների օրինագիծը չեղյալ է ճանաչվում: Այս մասին հայտնում է «panorama.am»–ը։
Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ պայմաններն ստեղծվել են, և առկա են համապատասխան տեխնիկական սարքավորումներ ու ծրագրային ապահովում իրականացնող նույնականացման քարտեր ձեռք բերելու համար նախադրյալներ, նախագիծը չեղյալ կհամարվի: Հունիս ամսին կառավարությունը հավանության էր արժանացրել ԸՕ փոփոխության նախագիծը հենց այդ պայմանով:
Նշենք, որ նույն Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվում էր նաև, որ մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ի կողմից համապատասխան որոշումը չընդունվելու դեպքում օրենքը չեղյալ է ճանաչվում:
Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, որից ստացվել է պատասխան այն մասին, որ համապատասխան տեխնիկական միջոցներն առկա չեն:
Մուկուչյանը ներկայացրեց Հարությունյանի գրությունը, որով ասվում էր, որ կառավարությունը «մի շարք գործողություններ» է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ «օրենքում սահմանված պայմաններն ապահովելու համար»:

Մանրամասները՝ «panorama.am»–ում։