Քաղաքագետ. «Սահմանադրական փոփոխություններն Արցախին ևս մեկ անգամ կարող են վտանգի առաջ կանգնեցնել»
–Ապրիլյան պատերազմին մենք հանգել ենք ոչ թե կառավարման մոդելի պատճառով, այլ համակարգի անարդյունավետ աշխատելու,–այս մասին այսօր՝ օգոստոսի 29–ին, լրագրողներին ասել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ԼՂՀ–ում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին:
–Օրինակ՝ Սահմանադրությունը չէր խանգարում, որ պատգամավորին օրը ցերեկով հրապարակում չծեծեին,–հավելել է քաղաքագետը։
Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ Արցախը նաև վտանգի տակ են դնում 3 տարով սահմանված անցումային դրույթները, հատկապես այն դեպքում, երբ պատերազմի վտանգ կա։
–Պատերազմի վտանգը լուծելու փոխարեն խնդիր է դրվում Սահմանդրություն փոխել։ Որևիցե մեկը չի հիմնավորել, թե ինչու Արցախում պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն։ Հանրության կողմից դեռ նման պահանջարկ չի ձևավորվել. վերևից ներքև իջնող ինչ–որ պահանջարկ է, որն Արցախին ևս մեկ անգամ կարող է վտանգի առաջ կանգնեցնել,–ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

7or.am