Աշխարհ

29.08.2016 14:50


Անկարան վերջնագիր է ներկայացրել սիրիացի քրդերին

Անկարան վերջնագիր է ներկայացրել սիրիացի քրդերին

Սիրիացի քրդերի ուժերը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ սկսած գործողությունների թիրախ են դառնալու, եթե չանցնեն Եփրատից արևելք։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Անկարայում կայացած ասուլիսում նա ընդգծել է, որ սիրիական Ջարաբլուսի գործողության հիմնական նպատակը «տարածաշրջանն «Իսլամական պետությունից» ազատագրելն է»։

«Օդային գրոհներով ԻՊ–ին հաղթել չի հաջողվի. մենք դա կարող ենք անել ցամաքային ուժերով։ Թուրքիայի սկսած գործողությանը մասնակցում են տեղաբնակներ։ Այդ հողեր պետք է վերադառնան նրանք, ովքեր միշտ այնտեղ են ապրել։ Բայց սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի նպատակը դա չէ. նրանք ստիպում են բնակիչներին լքել իրենց տները, զբաղվում են էթնիկ զտումներով»,–հայտարարել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ քրդերը հայտարարել էին, որ Թուրքիայի հրետանին ու ՌՕՈՒ–ն հարվածներ են հասցրել Ջարաբլուսի մոտ գտնվող 2 բնակավայրի։ Նրանց տվյալներով՝ հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ թուրքական բանակը Ջարաբլուսում սկսել է «Եփրատի վահան» գործողությունը, որին մասնակցում են նաև սիրիական ընդդիմության ուժերը և միջազգային կոլաիցիայի ՌՕՈՒ–ն՝ ԱՄՆ գլխավորությամբ։

Դամասկոսն Անկարայի գործողություններն ինքնիշխանության խախտում է անվանել։

Մի քանի օրվա ընթացքում Ջարաբլուսն անցել է սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը