«Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամ Արամ Մանուկյանին քիչ առաջ տեղափոխել են Երևանի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ նրան այսօր վիրահատելու են։ Այս մասին ասել է Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ Արամ Մանուկյանից հետո վիրահատելու են նաև խմբավորման մյուս անդամներին։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Նշենք նաև, որ ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Արամ Մանուկյանը, և նրա հայրը՝ Պավել Մանուկյանը, ոտքերի հատվածում հրազենային վնասվածք են ստացել։
Արամ Մանուկյանին այսօր վիրահատելու են

7or.am