Աշխարհ

29.08.2016 12:10


Սիրիական ընդդիմությունն աջակցել է քրդերին թուրքական ՌՕՈՒ–ի ավիահարվածից հետո

Սիրիական ընդդիմությունն աջակցել է քրդերին թուրքական ՌՕՈՒ–ի ավիահարվածից հետո

Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի 10 ստորաբաժանում համացանցում Թուրքիայի ՌՕՈւ–ի և միջազգային կոալիցիայի կողմից Ջարաբլուսի բնակավայրերին հասցված ավիահարվածները դատապարտող տեսանյութ է հրապարակել։

ՍԱԲ–ը դատապարտել է սիրիացի խաղաղ քաղաքացիների հանդեպ աճող ագրեսիան, թուրքական բանակի կողմից սիրիական տարածքների օկուպացումը, Թուրքիայի՝ արմատական խմբավորումներին աջակցելը, և հայտնել, որ կանգնելու է մի խրամատում Ջարաբլուսի ռազմական խորհրդի և խաղաղ բնակիչների հետ։

Ընդդիմադիր ստորաբաժանումների ներկայացուցիչը Հալեպի շրջանում խաղաղ բնակիչների մահվան պատասխանատվությունն ամբողջովին վերագրել է ԱՄՆ գլխավորած կոալիցիային։

Հիշեցնենք՝ օգոստոսի 24–ին թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս։ Դամասկոսն Անկարայի գործողություններն ինքնիշխանության խախտում է համարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը