Աշխարհ

29.08.2016 11:47


Պարապլաներիստը ողջ է մնացել 400 մ բարձրությունից ընկնելով

Պարապլաներիստը ողջ է մնացել 400 մ բարձրությունից ընկնելով

Լենինգրադի մարզում պարապլաներիստը ողջ է մնացել 400 մ բարձրությունից ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով։

«Կիրակի երեկոյան ոստիկանությունը հեռախոսային հաղորդագրություն է ստացել հիվանդանոցից, որտեղ տեղափոխել էին 1986թ. ծնված տղամարդու, ով ընկել էր Մոդոլիցի գյուղում պարապլանով թռչելիս։ Նա գանգուղեղային վնասվածք էր ստացել և գտնվում էր ծանր վիճակում»,– ասել է նա։

Նախնական տվյալներով՝ տղամարդը պարապլանը կառավարելու խնդիր է ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը